▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման ջղագրգիռ արձագանքը արդեն իսկ ֆիլմի հաջողությունը դնում է կասկածի տակ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հայկ Մարությանը կամ Հայկոն պատասխանել է Միքայել Պողոսյանին  և ասել, որ վերջինս վիրավորում է 3.000.000 մարդկանց իր կարծիքով : Չգիտեմ, թե թիվը որքանով է ստույգ, գուցե 3.000.146 մարդկանց կամ 2.985.128 մարդկանց, սակայն մի բան հստակ է: Միքայել Պողոսյանը մեր օրերի հայտնի և սիրված արվեստագետներից մեկն է և իր սեփական կարծիքն ունենալու և արտահայտելու իրավունքն ունի, ինչպես մեզանից յուրաքանչյուրը:
Եթե նա չի կարողացել դիտել ֆիլմը, ինչ-ինչ պատճառներից ելնելով և ուղղակի բարձրաձայնել է այդ մասին, ապա դա դեռ չի նշանակում, որ հայտնի դերասանաը միտում է ունեցել վիրավորել որևէ մեկին: 
Անձամբ ես դիտել եմ “Սուպեր մամա” ֆիլմը մինչև վերջ, բայց Միքայել Պողոսյանի խոսքերից ինձ ամենևին վիրավորված չեմ զգում, այլ հարգում և գնահատում եմ նրա կարծիքը՝ որպես հայտնի արվեստագետի կարծիք: Մի բան, որը ամբողջությամբ բացակայում է Հայկոյի ֆեյսբուքյան գրառումում: Չկա անգամ տարրական հարգանքի նշույլ Միքայել Պողոսյանի նկատմամբ, և դա միայն նրա համար, որ նա ուղղակի արտահայտել է սեփական կարծիք:
Ցավոք մեզ մոտ սերունդների միջև հակասությունները երբեմն հասնում են ծայրահեղ աստիճանի: Եթե “Սուպեր Մաման” իսկապես այդպիսի հաջողություններ է գրանցել, ինչպես Հայկոն է ասում, ապա կարելի էր թեկուզ հենց գոհանալ դրանով և ֆիլմի հաջողության բարձունքից պատասխանել Միքայել Պողոսյանին: Անհասկանալի է այն վիրավորվածությունը, որով խոսում կամ գրում է Հայկոն:
Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Միքայել Պողոսայնի կարծիքը իմ համար շատ կարևոր է, իսկ հաջողություններ գրանցած ֆիլմի դերասանակազմը պետք է նաև կարողանա դիմանալ և ըստ արժանվույն ընդունել առողջ քննադատությանը, այլ ոչ թե գրգռված ձևով արձագանքի ցանկացած կարծիքի, հատկապես երբ այդ կարծիքը հնչում է ոչ թե շարքային քաղաքացու կողմից, այլ հայտնի արվեստագետի: 
Նման ջղագրգիռ արձագանքը ինքը արդեն իսկ ֆիլմի հաջողությունը դնում է կասկածի տակ, քանի որ ցույց էտալիս, որ այն չի դիմանում որևէ քննադատության:

Ունենք Խնդիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее