▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիմֆոմանուհին». Հիտլերին դրական վերաբերվելուց մինչև բաց տեսարանները

 Այս տարվա ամենասպասված ֆիլմերից մեկը Լարս ֆոն Տրիերի սկանդալային «Նիմֆոմանուհին»(Нифоманка) ֆիլմն է, որի պրեմերիան կայացել է դեկտեմբերի 25-ին:

Ֆիլմի մասին սկանդալը բարձրացել է դեռևս 2011 թվականին, երբ Կաննի կինոփառատոնի ընթացքում Տրիերը հայտնել է, որ դրական է վերաբերվում իր Հիտլերին:

Դրան հաջորդել է ռեժիսորի ընկերների արձագանքը, ովքեր  պնդում էին,  որ Տրիերը պարզապես կատակել է, սակայն  նրա հակառակորդները, միևնույն է,  առաջ էին քաշում այն տարբերակը, որ այդ պրովակացիան եղել է պլանավորված:

Նրանք դա  բացատրում էին այն բանով, որ Տրիերը հենց  այդ ժամանակ էր հայտարարել իր նոր սկանդալային նախագծի մասին:

«Հեշտամոլ կինը» ֆիլմում նկարահանվել են Ումա Թուրմանը, Շարլոտա Գենսբուրգը, Քրիստիան Սլեյթերը, Շայա Լաբաֆը և այլոք:

Ֆիլմը բաց տեսարանների պատճառով նախատեսված է 18 տարին լրացած անձանց համար:

Ի դեպ,  բաց տեսարաններում նկարահանվել են պոռնո աստղեր`փոխարինելով իրական դերասաններին: 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее