Armtimes.com-ը գրում է. երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը խաչակնքվեց: Այս տարօրինակ արարքի շուրջ Սամվել Նիկոյանից պարզաբանում խնդրեցինք: Կայքի հարցին, թե ինչու է նա խաչակնքվել, Նիկոյանը պատասխանեց, թե դա որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ, և խաչակնքվելը վերաբերում էր իր և Նաիրա Զոհրաբյանի զրույցի թեմային: «Եթե ուշադիր լինեք, ես շրջված էի դեպի Նաիրա Զոհրաբյանը, և մենք զրուցում էինք լրիվ ուրիշ թեմայի շուրջ: Խաչակնքվում են չարի ու շառի դեպքում, իսկ Փաշինյանին ես համարում եմ լավ, նորմալ մարդ»,- ասաց Նիկոյանը՝ հավելելով, որ պետք չէ ուրիշ բաներ մտածել:
Խաչակնքման տեսարանը՝ ստորև.