▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլն է ուժեղ, թե՞ Տարոնը

NewsBook.am-ը գրում է. «Վստրեչի Ապե՞րն է ուժեղ, թե՞ Տարոն Մարգարյանը. նամակ Սերժ Սարգսյանին». այս վերնագրով Armtimes.com էլեկտրոնային կայքն այսօր անդրադարձել է Երևանի Ավան վարչատարածքային շրջանի «Ծարավ Աղբյուր» թաղամասը սպասարկող քաղաքային տրանսպորտի խնդրին: Ըստ հոդվածագրի՝ այդ թաղամաս մայրաքաղաքի կենտրոնից բարձրանում է միայն թիվ 38 երթուղայինը, իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքից՝ 34-ը:

 Ըստ հրապարակման՝ իրավիճակի մասին մոտ մեկ տարի առաջ տարածքի բնակիչները տեղյակ են պահել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Վերջինս էլ, հոդվածագրի տեղեկություններով, վախենալով, որ բնակիչները կդիմեն Սերժ Սարգսյանին, միանգամից երրորդ երթուղային գիծն է անցկացրել այդ տարածքով՝ թիվ 10 համարի երթուղին: Երթուղին աշխատել է 10 օր, քանի որ թիվ 38-ի գծի տերերը ստիպելով հանել են տվել 10 համարին: Կայքի փոխանցմամբ՝ թիվ 38-ը պատկանում է Արամ Վարդանյանին՝ «Վստրեչի Ապերին»: Կայքի տեղեկություններով՝ նա է քաղաքապետարանին ստիպել հանել տալ իր սեփական երթուղուն խանգարող 10 համարի երթուղին:

Կայքը փորձեց մեկնաբանություններ ստանալ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից: Սակայն վերջինս խնդրեց գրավոր ներկայացնել հարցադրումները, կամ գնալ Երևանի քաղաքապետարան՝ զրույցի: Նախընտրեցինք առաջին տարբերակը:

Միաժամանակ կապ հաստատեցինք Արամ Վարդանյանի հետ՝ ներկայացնելով իրողությունն ու հարց ձևակերպելով՝ «Հիմա Դո՞ւք եք ուժեղ, թե՞ Տարոն Մարգարյանը»: Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց. «Երբեք ինձ թույլ չեմ տվել մրցավազքի մեջ մտնել պետական պաշտոնյաների ու քաղաքական գործիչների հետ: Բայց Նիկոլ Փաշինյանն անընդհատ այդ գործին է(armtimes. com կայքը հենց նրան է պատկանում-խմբ): Ճիշտ կլիներ հոդվածը ուրիշ ձևով վերնագրել, ասենք՝ Նիկոլ Փաշինյա՞նն է ուժեղ, թե՞ Տարոն Մարգարյանը: Այս հարցի պատասխանը՝ Տարոնն է ուժեղ, թե՞ Նիկոլը, մայիսի 14-ին կստանանք: Չնայած շատ դեպքեր տվել են այդ հարցի պատասխանը, հիմա մի հատ էլ մայիսի 14-ին այդ հարցի պատասխանը կհնչի»: Ի դեպ, Արամ Վարդանյանը հերքեց, որ առնչություն ունի թիվ 38 երթուղու հետ:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее