▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի «հետևում» գտնվելը չի մարսվի՝ Եռաբլուրը վկա»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սովետ էր դեռ: Սովետ։ Բայց հայ մտավորականները բոյկոտեցին Բաքվի կինոփառատոնը: Հորս, Հենրիկ Մալյանին, ուրիշներին կանչեցին Կարեն Դեմիրճյանի մոտ` բան չփոխվեց, չգնացին:
Մեծերի սերունդը գնաց: Մալյան-Մկրտչյանի ժամանակաշրջանի «լածիրակները» Երկրորդի և Երրորդի «շեստյորկեքին» քծնելով ստացան գործ ու կոչում` հետագայում դառնալով նաև նիկոլի «մշակութային էլիտա»:
Ադրբեջանցիների հետ հանդիպումը չզարմացրեց: Չի զարմացնի նաև երբ նույն մարդիկ փորձեն դառնալ հաջորդ իշխանության հավատարիմ մշակութային մասը: Բայց չի ստացվի: նիկոլի «հետևում» գտնվելը չի մարսվի` Եռաբլուրը վկա»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում։ Հանդիպումը կազմակերպվել է ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։
Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее