▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլի անձնական օգտագործման նախաԳԵն հարցրե՞լ է՝անբարոյական Օրբանը որքանո՞վ վաճառեց Ռամիլ Սաֆարովին»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․

«Հետաքրքիր է, սրա՝ Հունգարիայի նախագահի հետ հանդիպմանը Նիկոլի անձնական օգտագործման նախաԳԵն հարցրել է, թե վերջիվերջո Հունգարիայի վարչապետ անբարոյական Օրբանը որքանո՞վ վաճառեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ալիևին... Տարբեր թվեր են շրջանառվում՝ 1- 3 միլիարդ դոլար ներդրումների մասին են խոսում, որի մեջ չի մտնում նաև Օրբանի ստացած կաշառքը...»։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հնարավորություններն ու ուղիները:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Հունգարիայի համագործակցությունը ՍԵՊԱ-յի շրջանակներում, ինչպես նաև անդրադարձել են միջազգային այլ հարթակներում փոխգործակցային առկա ներուժի իրականցման հեռանկարներին:

Նախագահները մտքեր են փոխանակել հայ և հունգար ժողովուրդների արժեքային և գաղափարախոսական ընդհանրությունների վերաբերյալ՝ մասնավորապես շեշտվել է երկու ժողովուրդների համար քրիստոնեական ու ավանդական արժեքների կարևորությունը:

Զրույցի ընթացքում Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել է մասնակցել Բուդապեշտի ժողովրդագրական գագաթաժողովին, որը նվիրված է եվրոպական երկրներում ժողովրդագրական խնդիրներին և դրանց լուծման ուղիներ գտնելուն:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա արդյունավետ շփումները, որոնք նպաստում են երկու երկրների միջև փոխգործակցության սերտացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее