▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը պաթոլոգիկ խաղամոլ ա. ավտոն պարտվել ա, ոսկեղենը չկա, բանկից ու ծանոթից վարկ վերցրած ա, մնում ա տունը». Նարեկ Մարգարյան

Սցենարիստ, հեռուստահաղորդավար Նարեկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լինում են չէ՞ տենց դժբախտ ընտանիքներ, որտեղ ամուսինը պաթոլոգիկ խաղամոլ է։ Ամեն հերթական խոշոր պարտությունից հետո ընտանիքում մեկ ա, հույս են փայփայում, որ կուղղվի, որ ա՛յ հիմա հասկացավ, էլ չի անի, որ տան վրա չի խաղա՝ իրա էրեխեքինն ա։ Բայց, իհարկե, ամուսինը դուխով գնումա դախազ։


Հիմա նույն դերում Նիկոլի էլեկտորատն ա։ Իրեն հույս ա տալիս, որ էլ չի անի, որ նախկիններն էին գլխին սարքել, բայց դե, էլ չեն սարքի, Արցախը տվեց, հիմա լավ կապրենք։ Եվ էս 3 տարին, և էս 6 ամիսը և անգամ հենց մենակ այսօրվա ակնհայտորեն սուտ լրահոսը ապացուցում են, որ չէ։ Հիմա արդեն էն կետում ենք, որ ավտոն պարտվել ա, գարաժը պարտվելա, ոսկեղենը բնականաբար չկա, ամեն հնարավոր բանկից ու ծանոթից վարկ վերցրած ա, մնումա տունը։ Հիմա ինքներդ ձեզ հարցրեք, արդյոք արժի՞ մի անգամ էլ հավատալ։
Ես մեծ պատրանքներ չեմ ունեցել հենց սկզբից, բայց լավատեսություն միշտ ունեցել եմ։ Երբ լույս տեսավ հայտնի գաղտնալսումը ու դա ունեցավ 0 հետևանք, իսկ աշխարհի ամեն կետում դա կլիներ անհապաղ հրաժարական, ես հասկացա, որ մեր գործերը վատ են։ Դատարաններ փակելու օրը թաղվեց ժողովրդավարության բասիտոնն էլ չէ, անգամ ձևական, բուտաֆորական ժողովրդավարությունը, նենց բելառուսականոտը էլի, օրինակ։ Բայց ես հասկանում եմ ձեզ, որ մինչև նոյեմբերի 9 եղել եք լավատես։ ՕՔ ա, հոգեբանորեն արդարացված ա։ Նոյեմբերի 9-ից դա արդեն լավատեսություն չի, ինքնախաբեություն ա։ Փաստացի ոչ մի խոստում չի կատարվել, ոչ մի շոշափելի ռեֆորմ չի կատարվել, կորցրել ենք միջազգային վարկանիշ, կուտակել ենք աննախադեպ պարտք, կորցրել ենք Երկիր ու անընդհատ լսել սուտը ստի հետևից։ Էս էն չոր ու էական փաստերը։ Հա, արանքում ասֆալտա արվել, շնորհակալ եմ մինչև կյանքիս վերջ։ Եթե էդ էր առաստաղը, սկզբից ասեիք։ Զատո գործի են տեղավորվել անթիվ-անհամար բարեկամներ, ծանոթներ, ընկերներ ու ուղղակի լոյալ, բայց դեբիլ կադրեր։
Էս ամենի շարունակությանը չի դիմանա ոչ տնտեսությունը, ոչ անվտանգային համակարգը, ոչ էլ զուտ մարդկային հոգեբանական առողջությունը։
Լրջանալու պահն ա, մանր-մունր մուռերի կամ նախասիրությունների պահը չի։ Բայց էսինչը Նիկոլի թիմից, լավ տղայ ա, ճանաչում եմ իրան-ի ժամանակն էլա վաղուց անցել։ Հեսա էսինչ երկիրը մեզ կօգնի-ի պահն էլ իրատեսական չի։ բա եթե ոչ Նիկոլը, ո՞վ-ի պահն էլ չի, կատարեք ձեր որոշում ու, որ դա չլինի իրա բուֆերային կուսակցություններից մեկը՝ էն որ դաշինք կազմելով մեծամասնություն են ափսեի վրա նվիրելու, հետո լոլո կարդալու, որ դե մեզ իրական լծակներ են պետք մեր ռեֆորմը բերելու։ Ով ուզումա թող լինի, բայց ոչ Նիկոլը, մաքուր antinikol Ֆեյքերի քննադատությունից վախենալու պահն էլ ա արդեն դեմոդե ու ոչ ակտուալ։ Ոնց գալիս են, տենց բլոկեք, էղածը մի վայրկյանա։ Ու ամենակարևորը ընտրությունների օրը տանը մնալու ժամանակն էլ չի։ Պատասխանատվություն ստանձնելու ժամանակն ա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее