▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլը պառակտեց մեզ. իր միջոցով Թուրքիան ու Ադրբեջանը տիրացան Հայաստանին. Արսեն Գրիգորյան

«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ տարիների ընթացքում պարզ է դարձել, որ ինքը չի ներկայացնում Հայաստանի շահերը, հայի շահերը, այլ ներկայացնում է  Ադրբեջանի և Թուրքիայի շահերը»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ, «5165» շարժման հիմնադիր անդամներից Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։



Նա նշեց, որ  նրա իշխանության օրոք գրանցվում են ձախողումներ տարբեր ոլորտներում։

«Մենք անընդհատ լռում էինք, մենք էլ չենք լռելու, և հատկապես կուզեմ ասել մի բան՝ ամենավատ բաներից մեկը, որ ինքն արեց մեր ժողովրդի մեջ, պառակտում մտցրեց։ Մենք իրար սիրող, հարգող ժողովուրդ ենք, ամբողջ աշխարհում մեր թասիբը պահած ժողովուրդ ենք։ Ինչո՞ւ է սենց անում։ Դիտավորյալ մեզ պառակտեց, որպեսզի տիրի Հայաստանին և իր միջոցով Թուրքիան ու Ադրբեջանը տիրեն Հայաստանին։ Չենք թողնելու»,- ասաց վաստակավոր արտիստը։

Նա խոսք ուղղեց բոլոր նրանց, ովքեր անտարբեր են, չեն ուզում մասնակցել երկիրը պահելու, պետականությունը պահելու գործին, բոլորը մտածում են՝ կարևորն իր գործը լավ լինի, ընտանիքը լավ լինի։

«Այդպես չի լինելու։ Մեր ընտանիքը հայ ժողովուրդն է, մեր տունը Հայաստանն է, մենք աշխարհում ուրիշ տուն չունենք։ Եվ կոչ եմ անում Հայաստանում, Արցախում, ամբողջ աշխարհի հայությանը ոտքի ելեք, որովհետև այստեղ որևէ քաղաքական խնդիր չկա, որևէ կուսակցական խնդիր չկա, սա մեր ազգային և պետական խնդիրն է, որը մենք ենք լուծելու, ուրիշ մարդ չի լուծելու»,- ասաց Մրոն։

Նա ընդգծեց, որ այստեղ հավաքված մարդկանց պայքարը հանուն Արցախի փրկության է, հանուն Հայաստանի անվտանգության և հանուն մեր արժանապատվության, մեր թասիբի։

«Սա է մեր պայքարի հիմքը։ Մարդամեկն ասում է՝ սրանք ի՞նչ հայրենասեր։ Չեմիչե, դուք եք հայրենասեր։ Մենք միշտ մեր հայրենիքով ենք ապրում, մեր հայրենիքի համար ենք ապրում, միշտ ապրելու ենք, եթե պետք լինի մեռնելու ենք հայրենիքի համար»,- ասաց նա։

Մրոն նաև կոչ արեց մտավորականությանը ոտքի կանգնել, միասին տեր կանգնել պետականությանը, Արցախին, մեր արժանապատվությանը։

«Հաճախ ինձ ասում են՝ Արսեն, մշակույթի մարդ ես, ի՞նչ գործ ունես այս ամեն ինչի հետ։ Ո՞նց կարող եմ գործ չունենալ, եթե զգում եմ իմ պետականությունն են քանդում, ոնց կարող եմ անտարբեր մնալ, երբ տեսնում եմ, որ իմ ազգային ինքնությունը ոտնահարվում է»,- ասա Արսեն Գրիգորյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее