▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը դադարել է հայաստանցիներին անվանել «ՀՀ հպարտ քաղաքացիներ»»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը վերջին ընտրություններից հետո իր ուղերձներում դադարել է հայաստանցիներին անվանել «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ»: Դադարել է, որովհետև գիտի՝ իրական հպարտներն իրեն կողմ չեն քվեարկել: Նա վաղուց դադարել է հարգել իր էլեկտորատին: Մոտավորապես այդպես ամուսինը դադարում է հարգել կնոջը, երբ հարյուրերորդ անգամ նրան հարբած ծեծելուց հետո կինը բոլորին ասում է, որ էլի պատուհանները սրբելուց ներքև է ընկել... Դեմքով... Հենց աջ աչքի վրա... 2000 դրամով թոշակ ու նպաստ բաձրացնելը հենց էդ «հարգանքի» չափի իրական գնահատականն է: 24 միլիոնով բանակից ազատվելու գին սահմանելն ավելացնելու է ժամանակավոր կացարաններում ապրողների թիվը: Շատերի էդ գնի սահմաններում գտնվող տները վաճառվելու են, որ իրենց տղաներից գոնե մեկին, կամ միակին ազատեն բանակից: Նիկոլն ամենահարմար գնով ծախելու է նաև Ցեղասպանության պահանջատիրությունը: Ռուբինյանը հենց էդ գինն է բանակցում: Նիկոլը ծախելու է ամեն բան, ինչին գնորդ ճարվի: Իսկ համալսարանական շենքերը վաճառելու և ուսանողական ակադեմիական «քաղաք» հիմնելու միտքն իրականում մեկ նպատակ էր հետապնդում. երկրի ուսանողությանը մայրաքաղաքից հեռացնելը, որպեսզի պրոցեսներից հեռու լինեն:

Սա «հովիկաղազարյանների» կուսակցության խելքի բանը չէ: Սա լրիվ այլ տեղերում է մտածվել, բայց իրականացվում է հենց հայ «հովիկաղազարյանների» ձեռքով: Սա պետք է մարդկանց բացատրել, հասկացնել, ապացուցել: Պետք է չզլանալ: Պետք է ԱՆԵԼ: Պարզ ու հասկանալի լեզվով: ՊԵՏՔ Է ԱՆԵԼ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее