▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլայ Եղիազարյանին նյարդայնացրած ասեկոսեները

Դիտեք նաև՝

Գրեթե մեկ տարի է,  ինչ դերասան Նիկոլայ Եղիազարյանը հեռուստաեթերում չի երևում: Նա  մեծ ճանաչում  ձեռք բերեց՝ հատկապես Պաշի  կերպարը մարմնավորելով:

ArmStar.am-ը փորձել է պարզել, թե ինչու այս տևական ժամանակահատվածում դերասանը չի երևում որևէ  նախագծում  ու զրուցեց առաջիկա ծրագրերի մասին:

-Նիկոլայ, որքան ժամանակ է եթերում չկաս.  ինչո՞վ է դա պայմանավորված, կա՞ որևէ պատճառ:

-Կոնկրետ  որևէ պատճառ  կամ խնդիր չկա, ուղղակի մոտ հինգ տարի անընդմեջ լինելով հեռուստաեթերում,  մի փոքր հանգստանալու կարիք էր զգացվում: Այժմ  մտադրված եմ մոնո ներկայացմամբ հանդես գալ: Նաև գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել, արդեն իսկ նախապատրաստվում եմ նկարահանումներին: Այնպես, որ շուտով տարբեր նախագծերի շրջանակներում կլինեմ եթերում:
 

-Վերջին շրջանում ամենաշրջանառված  ասեկոսեները, որոնք նյարդայնացրել են քեզ:

-Որոշ ժամանակ առաջ  խոսակցություն էր տարածվել, իբր մահացել եմ, ու այդ կապակցությամբ նույնիսկ մայրիկիս էին զանգել: Միակ ճիշտ լուրը  վերջերս տեղի ունեցած ավտովթարն էր: Անհեթեթ էր նաև նշանածիս` Աննայի հետ բաժանումը, որը ևս  չի համապատասխանում իրականությանը: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մենք բաժանում չենք ունեցել,  չգիտեմ, թե որտեղից է այդպիսի ստահոդ տեղեկությունը տարածվել ու տարբեր խոսակցությունների առիթ դարձել:

 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее