▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլայ Եղիազարյանը չպետք է նկարահանվի ֆիլմերում կամ նկարահանվի շատ վատերում. կինոքննադատ

Դիտեք նաև՝

BlogNews.am-ը գրում է.

Օրերս BlogNews.am-ը ժամանակակից հայկական ֆիլմերի վերլուծությունն էր արել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ, որը մեծ աղմուկ բարձրացրեց։  Այսօր ներկայացնում ենք մեր զրույցի երկրորդ մասը։ Դիանան չի սիրում վերջին տարիների հայկական ֆիլմերը։ Զրույցի ընթացքում նա քանիցս նշեց, որ հաճախ վերցնում են հայտնի ֆիլմի սցենար, ադապտացնում հայկական իրականությանը ու, գնալով կինոթատրոն, հասկանում է, որ իրեն փորձում են հիմարեցնել։

Խոսելով Նիկոլայ Եղիազարյանի մասին՝ Դիանան ասաց. «Նա առհասարակ չպետք է նկարահանվի ֆիլմերում կամ նկարահանվի շատ վատ ֆիլմերում։ ԱՄՆ-ում կան «B» կլասի ֆիլմեր, մարդիկ գիտեն, որ էնտեղ նկարահանվում են վատ դերասանները, Նիկելայ Եղիազարյանն այդ շարքին է պատկանում։ Եթե նա գոռում է ու մունաթ գալիս, դա չի նշանակում, որ նա  լավ դերասան է»։

Թեև Դիանան չէր ցանկանում գնահատական տալ ֆիլմերին, քանի որ իր խոսքով՝ ինքը ժյուրի չէ, ձևաչափը չխախտելու համար 10 բալանոց սանդղակով գնահատեց ֆիլմերը՝ համեմատելով հայկական ժամանակակից այլ ֆիլմերի հետ։

 «Անավարտ թռիչք» - 5.5 միավոր

Ըստ իս՝ Տաթևիկը ժամանակակից դերասանուհիներից լավագույնն  է, նա ինձ հույս է ներշնչում։ Նա ուներ սարսափելի խաղընկեր՝ Տիգրան Մակարյանը։ Հասկանալի է, Տիգրանը նկարահանվել է սերիալներում, ինչից հետո իրեն կանչել են ֆիլմերում նկարահանվելու, բայց դա նրան դերասան չի դարձնում։ Տաթևիկը շատ լավ դերասանուհի է, ֆիլմի լուսավոր կետը, նա շատ նիհարել էր դերի համար, կարևոր է, որ մեզ մոտ դերին էլ են լուրջ վերաբերում, ուղղակի պետք է հասկանալ, որ Տաթևի կողքին չի կարելի դնել Տիգրանին։ Սա այն ֆիլմերից էր, որը դիպում է ցավոտ տեղերին։

 «Մեր սրտի տնակը» -  5  միավոր

Ռուսները միանշանակ շատ լավ կինեմատոգրաֆ ունեն, բայց իրենց կոմերցիոն ֆիլմերը՝ սարիկանդրեասյանանման զիբիլները, վատն են։ Հերոսուհու՝ Մարիա Սյոմկինայի հետ հարցազրույց եմ արել, նա շատ հաճելի աղջիկ է, ով բացարձակապես գաղափար չունի կինոյից։ Ես իրեն հարցրի՝ Փարաջանովից ի՞նչ ես տեսել, ասաց՝ տենց բարդ բառեր մի ասա, գլուխս ցավում է։ Ինքը ֆոտոմոդել է, ով խաղում է կոմերցիոն ֆիլմում և ավելի լավ է խաղում, քան հայ ֆոտոմոդելը, ով նկարահանվում է կոմերցիոն ֆիլմում, որովհետև ռուսներն ավելի ազատ են կյանքում, ավելի լավն են բեմում, ռուսական թոտրոնն ու կինոն ավելի ուժեղ են, քան հայկականը։

Իհարկե շատ սիրուն էր նկարած, որովհետև ռուսների հետ համագործակցելն օգուտ է, բայց կուզեմ Հրաչ Քեշիշյանին ասել, որ մենք բոլորս տեսել ենք Սանդրա Բուլոքի մասնակցությամբ «Предложение» ֆիլմը։ Սա այդ ֆիլմի քոփի փեյսթն էր։ Դու նայում ես ու գիտես՝ հաջորդ րոպեին ի՞նչ է լինելու, որովհետև այդ ֆիլմն արդեն տեսել ես, ընդ որում՝ տեսել ես ավելի լավը, որովհետև էնտեղ խաղում է Սանդրա Բուլոքը, ով ավելի լավ դերասանուհի է, քան Սյոմկինան։

«Խաղ իմ կանոններով» -  2 միավոր

Նույնն այս դեպքում է։ Սա «Как отделаться от парня за 10 дней» ամերիկյան հայտնի կատակերգության բառացի կրկնօրինակումն է։ Այնտեղ խաղում են Քեյթ Հադսոնն ու Մեթյու Մակկոնախին։ Նրանց հերոսները նույնպես գրազ են  գալիս. տղան՝ որ կհասնի աղջկան, աղջիկը՝որ այնպես կանի՝ տղան կփախչի։ Այստեղ նույնն Անի Երանյանն ու Մովսես Երեմյանն  են անում։ Տպավորություն է, որ քեզ հիմարի տեղ են դնում. վերցնում են ամերիկյան հայտնի ֆիլմի սցենար, ադապտացնում հայկական իրականությանը ու մատուցում քեզ։

Անի  Երանյանին մի քանի տեղ եմ տեսել, միշտ նույն ձևով է խաղում, կյանքում էլ ինչքան իրեն տեսել եմ, այդ ձևով է, չեմ շփվել իր հետ, միգուցե շփվեմ, այլ կերպ ընկալեմ, բայց իր բեմական ամպլուան ու պահվածքը կյանքում նույնն են։

Որպեսզի մարդիկ պատկերացում կազմեն այդ ֆիլմի «լեվլ»-ի, ստեղծագործական թիմի մասին, ասեմ, որ ֆիլմում նկարահանվել է իմ համակուրսեցիներից մեկը՝ Անետան, ով 6 տարի սովորելով Թատերականի Ռեժիսոուրայի ֆակուլտետում, չգիտեր՝ «Пролетая над гнездом кукушки» ֆիլմը որն է։

 «Ռոմանտիկները» - 2 միավոր

Շատ վատն է, կիսատ եմ դիտել, տեսնում ես, որ ռեժիսորներն ու դերասանները պրոֆեսիոնալ չեն։ Ներկայացված են կենցաղային իրավիճակներ, փորձում ես հավատալ դրան, բայց այն քեզ հավատ չի ներշնչում։

«Thank you, հայրիկ»  - 5 միավոր

Շատ եմ տեսել նման ֆիլմեր։ Միքայել Պողոսյանը միանշանակ լավ դերասան է, ես չէ, որ պետք է դա ասեմ։ Այս ֆիլմը կիսատ եմ նայել, բայց ամերիկա-հայկական այս թեման շատ արծարծված է։ Դերասանուհին հմայիչ էր, թեև դերասանուհի չէր, ուզում էիր իրեն նայել, սակայն «Thank you, հայրիկ» ֆիլմը միանշանակ  ավելի թույլ էր, քան «Եթե բոլորը»։ Իմանալով Միքայել Պողոսյանի պոտենցիալը՝ դու ասում ես, որ «Thank you, հայրիկ»-ը  էժանագին ֆիլմ է։

«Եթե բոլորը» - 7 միավոր

Իհարկե հիասքանչ ֆիլմ չէ, բայց ես վերջում ծափահարում էի, որովհետև կային հուզիչ պահեր, դիպում են մեր ցավոտ տեղերին։ Խորամանկության էին դիմել, որովհետև գիտեին՝ եթե այդ կետին դիպեն, դու կլացես։ Կային բաներ, որ պատմական տեսանկյունից սխալ էին, սակայն, եթե «Սկոտչ&Whiskey»-ն 6 միավոր էր, «Եթե բոլորը» միանշանակ 7 է։

Poker.am

«Poker.am», «Փեսացուն կրկեսից», սրանք այն ֆիլմերն են, երբ ամեն ինչ արվում է գումար աշխատելու համար։ Հրավիրվում են վրացի մոդելներ, որպեսզի հայ տղաները գան ու նայեն։ Գիտեմ ինչի մասին է, բայց գնահատական տալ չեմ կարող, քանի որ չեմ տեսել։

Հովհաննես Ազոյանը հիանալի ադապտացվել է հայկական կինոսերների սրտերում՝ իբրև «օղբաթ» կերպար։ Նա գումար է աշխատում՝ լինելով Ժողինստիտուտի սան։  Դա հրաշալի է։ Հովհաննես Ազոյանն ունի պոպուլյարություն՝ իր արտաքին տեսքին ու միմիկային տիրապետելու շնորհիվ։ Նա գիտի՝ եթե ցանկանա խաղալ դրամատիկ դեր, կամ չի կարողանա անել, կամ վատ կընդունվի հանրության կողմից։ Նա իրեն դերասան չի համարում, ինչի համար ես իրեն հարգում եմ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее