▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ուզում է նախագահի պաշտո՞նն էլ «իրենով անել»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, Սահմանադրությամբ նախատեսված յոթ տարին չի պաշտոնավարի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր ունեցած տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում է այս պաշտոնում եւս յուրային մարդ «դնել»: Չնայած ժամանակին նա հայտարարել էր, որ անձամբ է տեսել համապատասխան փաստաթղթերն այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին (հասարակությանն այդպես էլ այդ տեղեկանքը չներկայացվեց), չնայած, որ Արմեն Սարգսյանը վայելում է հասարակության զգալի մասի հարգանքն ու, ինչու ոչ, սերը, Փաշինյանը չի հաշտվում այն մտքի հետ, որ նախագահի պաշտոնը զբաղեցնում է մարդ, ով առաջադրվել է Սերժ Սարգսյանի կողմից:

Մեր աղբյուրի պնդմամբ, հաշվի առնելով, որ սահմանադրական հնարավորությունները խիստ սահմանափակ են, հիմա բանակցություններ են ընթանում, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացնի, եւ նախագահ ընտրվի արդեն խորհրդարանական նոր մեծամասնության կողմից:

 

 

 

 

 

 

 

 

 

Քանի որ նման սցենարը միանշանակ չի ընդունվի հասարակության կողմից, Փաշինյանը փորձում է գտնել առավել «բացատրելի» պատճառաբանություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее