▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի ընտանիքը նոր բարեկամ ունի` Մոլի անունով շունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը նոր բարեկամ ունի` Մոլի անունով շունը։ Նրա լուսանկարը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամը. «Բարի գալուստ ընտանիք»,– գրել էր նա: Մարիամի instagram-ի սթորի բաժնում տեղադրված է տեսանյութից , որտեղ երևում է, թե ինչպես է նրա քույրը` Շուշանը, փորձում փոքրիկ աքսեսուար ընտրել շան համար։

Այնուհետև ՀՀ վարչապետի դուստրերը` Մարիամը, Շուշանը և Արփին զբաղվում են խոհանոցային գործերով։ Նրանք ցույց են տալիս, որ թեև մայրիկը տանը չէ, բայց հաստատ քաղցած չեն մնա։

Մարիամը և Շուշանը ախորժալի սպագետի և սալաթներ են պատրաստում։ Դե իսկ արդեն մատուցած սեղանը լուսանկարելուց հետո, աղջիկները որոշել են լսել հետևորդների կարծիքը։

«Համեղ տեսք ունի չէ՞»,– գրել է Մարիամ Փաշինյանը, հավելելով, որ սիրում է շաբաթ օրերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее