▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանը զանգվածային անկարգության կոչ է անում»․ Էդմոն Մարուքյան

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում մասնավորապես ասել էր․ «Կան մարդիկ, ովքեր ասում են, որ երբ տարբեր եկեղեցիներում պարատագի են մասնակցում ու հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյո՞ք նման բան կարելի է և թույլատրելի։ Այո՛, նման բան կարելի է և թույլատրելի է»։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, այսօրվա եթերի ժամանակ անդրադառնալով Փաշինյանի այդ հայտարարությանը, նշել է հետևյալը․ «Սրանով ուղերձ է տալիս անվտանգային մարմիններին, որ եթե եկեղեցիներում ինչ-որ մարդկանց խմբեր կգոռգռան պատարագի ժամանակ, կխանգարեն ու ինչ-որ մարդիկ էլ կհանդիմանեն, վեճ կառաջանա ու նրանք, ովքեր խանգարել են իմ ասած ձևով, ես լիազորել եմ, նրանց հետ կապված պրոբլեմներ չկան․․․ ՔՕ-ով կրոնական որևէ ծես խանգարելը քրեորեն հետապնդելելի արարք է, այսինքն՝ իրա էս լայվն արդեն քրեորեն հետապնդելի արարք է․ ինքը զանգվածային կոչեր է անում անկարգությունների»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее