▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը կարգելի՞ ԲՀԿ-ին մասնակցել ավագանու ընտրություններին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` Երեւանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Զոհրաբյանին հարցրեց՝ հնարավո՞ր է Փաշինյանի կառավարությունը ստիպի ԲՀԿ-ին չմասնակցել ավագանու ընտրություններին:

Ի վերջո, ՔՊ ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը, եւ հավանական է, որ նա հասարակության կողմից չընդունվի որպես քաղաքապետի թեկնածու, այդպես հնարավորություն ստեղծվի, որ ԲՀԿ-ն հաղթի ավագանու ընտրություններում՝ շնորհիվ ֆինանսական ու մարդկային ռեսուրսների:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ինչպես կարող է որեւէ մեկը, ինչ պաշտոնյա էլ ինքը լինի, որեւէ քաղաքական ուժին արգելել մասնակցել ընտրությունների: ԲՀԿ-ն ունի այլեւս կայացրած քաղաքական որոշում, որ անպայման մասնակցելու է այդ ընտրություններին»,- ասել է Զոհրաբյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее