▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում փոփոխություններ է նախապատրաստում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քաղաքական հնարավոր զարգացումներին կամ թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իր իշխանությունը։ Երեկ կառավարությունը որոշեց, որ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 2-3 հազար դրամով: Իհարկե, ահռելի գնաճի ֆոնին թոշակների այս չնչին բարձրացումը որեւէ նշանակություն չի կարող ունենալ մարդկանց կյանքում։ Մանավանդ իրենց միլիոնանոց աշխատավարձերի ֆոնին սա առնվազն ծաղր է հանրության նկատմամբ, բայց փիառի համար բավարար է: Տեղեկություններ կան նաեւ, որ Փաշինյանը կառավարությունում եւս փոփոխություններ է նախապատրաստում։ Սպասում է, որ փողոցը կրկին կակտիվանա եւ երբ չնչին վտանգ ներկայացնի իշխանության համար, հանրային դժգոհությունները կպարպի որոշ նախարարների, կառավարության անդամների հրաժարականներով: Այսպես կոչված` ազգային համաձայնության կամ կոմպրոմիսային կառավարության ձեւավորման քայլերով:

Մեր տեղեկություններով, հավանական գործընկերներն են Էդմոն Մարուքյանը, ով հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին եւ 1-2 նախարարական պորտֆելի, մասնավորապես` էկոնոմիկայի նախարարի, Արամ Սարգսյանը, ով հավակնում է փոխվարչապետի պաշտոնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее