Նիկոլ Փաշինյանը ավտոշարասյանը սիգնալ տալու համար արդեն մեքենա են տուգանային հրապարակ տանում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Աննա Մկրտչյանը, իհարկե, այս տեսանկյունից իմունիտետ ունի և անսահման համբերություն, բայց դե զավեշտն արդեն բոլոր սահմաններն անցել է։
Իսկ ես մտածում էի, որ Փաշինյանը զարմացած կլինի, որ Աննան իրեն տեսնելիս ընդամենը սիգնալ տալով է սահմանափակվել՝ ակնհայտորեն այսօր տրամադրություն չի ունեցել։
Մյուս կողմից, ի՞նչ զարմանալի բան կա։
Սրանք երկիրն առանց դեմքի միմիկան փոխելու հանձնում են, մնաց շինծու հիմքով մեքենան տուգանային հրապարակ տանելու հետ կապված խնդիր ունենան»։