▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ. «Բերմա´ն ենթարկեք ՎԱՐՉԱՊԵՏԻՆ»

Այսօր Ազգային ժողովում ներկայացվել է  2011 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը. հիմնական զեկուցողներն են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը:

Այնուհետ, ընթացող հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն վերջինս նիստերի դահլիճում  չի եղել:

Փաշինյանը սրտնեղել է, թե ո՞ւր է վարչապետը. «Ըստ կանոնակարգ օրենքի մենք հարցեր կարող ենք տալ նաև վարչապետին, խնդրում եմ ապահովեք վարչապետին, վերադարձրե՛ք, հրավիրե՛ք, բերման ենթարկե՛ք, որպեսզի հարցեր տալու հնարավորություն ունենանք»,- նշել է նա:

Իսկ բյուջեի վերաբերյալ, ՀԱԿ անդամը նկատել է, որ չնայած Կառավարությունը որդեգրել է արտահանման խթանման ռազմավարություն, այդուհանդերձ, հաշվետու ժամանակաշրջանում արտահանումն ընդամենը 4,8% աճ է ունեցել, իսկ ներմուծումը 12,4%-ի աճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее