▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկո՛լ, լավ կլինի՝ ստորագրես քո կապիտուլյացիան և հեռանաս»․ Լևոն Շարաֆյան

«Իմ աբողջ հոգով, սրտով, իմ ամբողջ էությամբ ես ձեզ հետ եմ, եթե պետք է, քայլում եմ Երևանի փողոցներով, և եթե պետք է, ես փակում եմ այդ փողոցները»,- ԱՄՆ-ից ուղիղ տեսակապով Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին ողջունեց հայազգի դերասան Լևոն Շառաֆյանը։

«Ես ձեզ հետ կլինեմ այնքան ժամանակ մինչև այդ վարչապետի աթոռին նստած վիժվածքը հրաժարական տա․․․Նիկոլ, ես գիտեմ ինձ լսում ես, հիմա տես՝ ինչ եմ ասում քեզ․ չորս տարի դու խաբել ես այս ժողովրդին, 44-օրյա պատերազմի ժամանակ դու փուռը տվեցիր 5000-6000 երեխա, նրանց արյունը քո վրա է։ 14 հազար երիտասարդ դարձան հաշմանդամ, դու կամերայի առաջ, առանց ամաչելու, գնում ես Եռաբլուր և պղծելով՝ ծնկի ես գալիս նրանց գերեզմանի առաջ, որոնց դու փուռը տվեցիր։ Նիկո՛լ, դու սիրում ես կապիտուլյացիա ստորագրել, նոյեմբերի 9-ին դու ստորագրեցիր էդ խայտառակ կապիտուլյացիան, հիմա, այսօր՝ Մայիսի 9-ն է, Շուշիի ազատագրման օրը։ Այս օրը, լավ կլինի, դու ստորագրես քո կապիտուլյացիան և հեռանաս»,- ասաց դերասանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее