Գեղաքունիքում ողբերգական դեպքից մահացած 15 զինվորներից 14-ին փրկարարները հայտնաբերել են մահճակալներին պառկած վիճակում։
Այս մասին Հանրային հեռուտաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ հայտարարել է ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։
«Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասով: Մեկ տեղամասը, որը փլուզվել էր, որովհետեւ մեքենայով փորձել էին փլուզել պատը, և մյուս տեղամասը եղել է այն սենյակի մուտքը, որով հնարավոր է եղել անցնել:
Հիմնականում այրվել է նախասրահը, որը գնում էր դեպի քնելու վայր, դրա համար փորձել էին մյուս կողմից փլուզել պատը և հասնել զինվորներին: Զոհված զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած վիճակում, ենթադրում եմ, որ իրենք ծխահարված են եղել և տեղից վեր չեն կացել, իսկ մեկ հոգի էլ եղել է մուտքի մոտ, փորձել է փրկվել, բայց չի կարողացել: Պատի քանդման հետեւանքով փլուզվել էր տանիքը, և հողային շերտերը հանելու ընթացքում արդեն փրկարարները հասկացել են, որ բոլորը այրված են»,- ասել է Սարոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում