Դիտեք նաև՝
Blognews.am-ը գրում է. Դերասանուհի Մարիամ Մելիքյանն ամիսներ առաջ սիրելիին՝Գոռին, հավերժ սիրելու երդում է տվել, այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ շուտով կծնվի զույգի առաջնեկը: Լոնդոնում բնակություն հաստատած ամուսինները՝ վերջերս վերադարձել են հայրենիք, իսկ զրույցում Մարիամը պատմել է նոր կարգավիճակի մասին
«Երբ իմացա հղիությանս մասին, նույն երեկոյան անակնկալ ընթրիք պատրաստեցի և այդ ժամանակ ամուսնուս հայտնեցի լուրը: Շատ հաճախ տուն վերադառնալիս նա ինձ համար ծաղիկներ է բերում, քանի որ գիտի՝շատ եմ սիրում: Այդ օրը պատահականության սկզբունքով թե սրտի թելադրանքով տուն էր վերադարձել անչափ գեղեցիկ ծաղկեփնջով: Իմանալուն պես, նա այնքան հուզվեց, որ նրա հուզմունքից ես էլ արտասվեցի: Կարող եմ ասեմ, որ նրա երջանկությունը կրկնապատկվեց»:
Մարիամը երեխայի սեռը դեռ չգիտի, բայց մայրական բնազդը հուշում է, որ աղջիկ է ծնվելու. «Անշուշտ ուզում եմ իմանալ սեռը, քանի որ պետք է երեխային անհրաժեշտ մի շարք գնումներ կարարեմ և իմ բալիկի սենյակը նախապատրաստեմ: Չգիտեմ ինչու, բայց ներքին ձայնս հուշում է, որ աղջիկ է և նրա հետ խոսելիս, անընդհատ կրկնում եմ «Իմ աղջիկ» արտահայտությունը»:
Մարիամի բալիկն արդեն բավականաչափ նվերներ է ստացել, իսկ նա գնել է այն պարագաները, որոնք պետք կգան ցանկացած սեռի դեպքում: Ծնողները դեռևս չեն մտածել անվան մասին, բայց Մարիամը վստահ է՝չափազանց խիստ և անսահման հոգատար մայր է լինելու. «Ամուսնուս կողմից էլ այս շրջանում եռակի ուշադրության եմ արժանանում, քանի որ բացի մայրանալուց, գտվում էի օտար երկրում և օտար միջավայրում»:
Չհարմարվելով Լոնդոնի կյանքին՝ Մայրամը վերադարձել է հայրենիք. «Հայկական ավանդույթների համաձայն ասում են դարձ եմ եկել, սակայն ամուսնությունից հետո սա իմ երկրորդ այցն է Հայաստան ու կարծում եմ՝այս անգամ փոքր ինչ շատ կմնամ, գուցե հետո չվերադառնամ, քանի որ ամուսնուս հետ որոշել ենք բիզնեսը տեղափոխել Երևան և այստեղ բնակվել: Ես էլ Գոռն էլ, շատ ենք ցանկանում Երևանում ապրել: Լոնդոնը անչափ գեղեցիկ և ռոմանտիկ քաղաք է, սակայն ես սովոր եմ իմ միջավայրին, իմ հարազատների նեկայությանը, ինչ ոչ նաև աշխատանքին: Դժվար է ապրել մի երկրում, որտեղ չկա ոչինչ հայկական»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում