shamshyan.com-ը գրում է, որ Գոշավանքում աղոթքի եւ թողության արարողության են ներկա եղել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն` այդ թվում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղոթքի այս արարողությունը յուրահատուկ է եղել նրանով, որ պաշտոնյաները բարձրաձայն կարդացել են հատվածներ տարբեր աղոթքներից, ինչպես նաեւ թողություն են խնդրել Տիրոջից: ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը թողության խնդրանքը ձեւակերպել են այսպես. «Ներիր և ինձ, ավազակիս»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում