Սկանդալային հաղորդավարուհի, լրագրող Քսենիա Սոբչակն իր Twitter-ում գրել է, որ երեկ Մոսկվայում կայացած Բորիս Նեմցովի հուղարկավորության ժամանակ անհայտ տղամարդը մոտեցել է իրեն և ասել` «Նկատի ունեցեք, որ հաջորդը դուք եք, Քսենիա»: Այս գրառումը հաղորդավարուհին նշել է #բարիմարդիկ հեշթեգով:
Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայի կենտրոնում սպանվել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։ Սպանությունը տեղի է ունեցել «Բոլշոյ կամեննի» կամրջի վրա` Մոսկվայի ժամանակով ժամը 23:40-ին։Հաղորդվում է, որ սպանությունն իրականացրել է մեկ մարդ, ով դուրս է եկել սպիտակ մեքենայից և թիկունքից չորսից֊-յոթ գնդակ է արձակել Նեմցովի վրա այն պահին, երբ ընդդիմադիր գործիչը մի երիտասարդ կնոջ ընկերակցությամբ անցնում էր կամրջով։