Օրերս դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջի story բաժնում լուսանկարներ էր հրապարակել,, որոնցում երևում էր, թե ինչպես են ավտոկայանատեղիում մի քանի մեքենաներ դերասանուհու խոսքով՝ փնթի և անպատասխանատու կերպով կայանել, ինչի պատճառով այլ մեքենաների համար տեղ չէր մնացել: Դրանից հետո դերասանուհին խոստովանել է, որ տարբեր արձագանքներ է ստացել համացանցային օգտատերերից, ոմանք նրան խորհուրդ են տվել չխառնվել նման բաների, իսկ ոմանք անգամ սպառնացել են:
«Նամակներ ստացա՝ ինչիդ է պետք, Նազենի ջան: Ինչին է պետք, դուք նույն կերպ հայրենիք եք կորցում, Ձեր ինչին է պետք, շատերը հենց էդպես են մտածում, Արցախը շատերի ինչի՞ն էր պետք: Ինձ պետք էր, պետք է ու պետք է լինելու: Անտարբերությունն ամենավատ ախտն է, որը կարող է լինել մեր մեջ, մեր հասարակության մեջ, մեր երկրում»:
Դիտեք նաև՝