Նազենի Հովհաննիսյանի հետ կապված պատմության մեջ ամենից շատ ինձ զայրացնում է այն հանգամանքը, որ տեսահոլովակի հեղինակները կոպտորեն խախտելով մարդկանց իրավունքները ցուցադրում են մուրացկանների կամ այդ կատեգորիայի խմբերի: Ինչո՞ւ են մարդկանց այդքան ստորացնում, ո՞վ է պատասխան տալու այդ կատեգորիայի խմբերի ու նրանց ընտանիքներին: Արդյո՞ք նման տեսահոլովակ պատրաստելիս դրա հեղինակները թեկուզ մեկ րոպե մտածել են, թե ինչպես են աղբարկղը «քչփորող» մարդկանց երեխաները բակ դուրս գալու, դպրոց գնալու: Եվ վերջապես ո՞վ նրանց թույլ տվել իրենց տեսահոլովակում օգտագործել բանակում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների ծնողներին: Հարց է առաջանում. դա՞ է ձեր պատկերացրած բարոյականությունը:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից