Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, արձագանքելով ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի կնոջ կողմից ՝ ԿԳՍՄ նորանշանակ նախարարին ուղղված շնորհավորանքից, ֆեյսբուքյան մեկնաբանություններում գրել է․
Հիշեցի շատ տարիներ առաջ, նախկինների ակտիվ մի մասում տեղավորված սույն կինն ինչպես դասավորեց ամեն ինչ, օպտիմալացնելով մայրիկիս ակտիվ ու գործող դպրոցը, ( էդ օպտիմալացման տակ հայտնված միակ դպրոցն էր թերևս), որ միացնեն կողքի դպրոցի հետ ու ինքը դառնա միանձնյա տնօրեն... հետո Մայրիկիս բոլոր առողջական հարցերը սկսվեցին էդտեղից, երբ ամբողջ կյանքում աշխատած մարդը դարձավ գործազուրկ ու մատնված...
Ուժեղ ցնցում էր մորս համար, խախտված առողջությունն էլ վրադիր... գնաց ..( իսկ սույն կինը հիմա հիանալի վարպետությամբ տեղավորվում է որտեղ, որ ասես, բայց դե իրենց թթված մերանից ոչ մածուն դուրս կգա, ոչ էլ թթխմորից հաց կթխվի...
Որդնած ու ախտահարված էլ ապրում են : Աստված իրենց միայն ԻՐԵՆՑ ՍՐՏՈՎ ՏԱ!!!
Դիտեք նաև՝