▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկինները հանդիպումներ են ունեցել Սերժ Սարգսյանի հետ. ի՞նչ ճշտումներ են արել ապագայի հետ կապված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական թեւի նախկին պատգամավորները հերթով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման են գնում՝ փորձելով ճշտել իրենց ապագան: Սակայն այդպես էլ հստակ պատասխան չեն ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ս. Սարգսյանին վերջերս հանդիպել են ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ ընկերության սեփականատերը եւ նախկին ԲՀԿ-ական, վերջին ընտրություններում ՀՀԿ ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը:

Ս. Սարգսյանը խորհուրդ է տվել սպասել մինչեւ հաջորդ տարվա ապրիլ, երբ նոր Սահմանադրության պարագայում կորոշվի նոր կառավարությունը, որից հետո նոր պարզ կդառնա, թե ում ինչ պաշտոն կտա: Այդ հանդիպումը, բնականաբար, չի գոհացրել նախկին պատգամավորներին, բայց նրանք այլ բան չունեն անելու, քան էլի սպասելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее