«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանը, Վազգեն Մանուկյանն արդեն իսկ համաձայնել են մասնակցել իր նախաձեռնած Վարչապետների ակումբի աշխատանքներին: Գրում է «Հայկական ժամանակ» թերթը.
Հարցին, թե ինչ փուլում է ակումբի ձևավորումը, Աբրահամյանը պատասխանել է. «Հիմա կանոնադրության վրա են աշխատում։ Երբ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե Ռոբերտ Քոչարյանը մասնակցելո՞ւ է ակումբի աշխատանքներին, Աբրահամյանը պատասխանել է լռությամբ։ Ենթադրվում է, որ ակումբին կմիանա ևս մեկ նախկին վարչապետ՝ Խոսրով Հարությունյանը։ Մյուս նախկին վարչապետներն են ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանը»:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում