▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ունեցվածքը. «ՀԺ»

«IDeA հիմնադրամի նոր ղեկավար, նախկին փոխվարչապետ, ՏԿ նախկին նախարար Արմեն Գեւորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը, ըստ որի՝ վերջին 4 տարիների ընթացքում նրա կարողությունը գրեթե փոփոխության չի ենթարկվել: Ըստ այդմ՝ Գեւորգյանի ունեցած դրամական միջոցները կազմում են 12 հազար դոլար եւ 1,5 մլն դրամ: 2014-ին Գեւորգյանն ունեցել է 3 մլն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից, ինչպես նաեւ 26 հազար 750 դոլար եկամուտ է ստացել վարձակալության դիմաց: Վարձակալության դիմաց ստացված եկամուտ Գեւորգյանը հայտարարագրել է վերջին 4 տարիներին անընդմեջ:

Գեւորգյանն ունի բնակարան Ս. Պետերբուրգում, Երեւանում, իսկ Կոտայքի Քարաշամբ գյուղում՝ 2 հողամաս: Նա հայտարարագրել է նաեւ 1 ավտոտնակ, որը ձեռք է բերել վերջին 2 տարիների ընթացքում:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք նաեւ Արմեն Գեւորգյանի կնոջ՝  Թամարա Գեւորգյանի ունեցվածքին: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝  կինն ամուսնուն գերազանցում է իր հաստությամբ: Լինելով ակնաբույժ եւ ստանալով տարեկան 1,4 մլն դրամ աշխատավարձ՝ նա հայտարարգրել է 250 հազար դոլարի չափով դրամական միջոցներ: Տիկինը տոկոսով փող է տալիս, օրինակ՝ 2013 թ. նա 8,1 մլն դրամ եկամուտ է ստացել փոխառության տված գումարի տոկոսներից»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее