«Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արաբկիչ վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի վրա գտնվող շենքերից մեկում: 30-ամյա Տաթեւիկ Բաղդասարյանը 4-րդ հարկից իրեն ցած է նետել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած աղջիկը աղջիկը 90-ականներին ՀՀՇ վարչության փոխնախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի դուստրն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ուշ ժամի: Ըստ տարածքում ապրող բնակիչների՝ Տաթեւիկը ֆլեյտահար է եղել, բավական լուրջ հաջողություններ է ունեցել, տարբեր մրցանակների է արժանացել: Վերջերս տեղի է ունեցել նրա նշանադրությունը: Աղջկա ապագա ամուսինը աշխատում է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Ըստ լուրերի՝ Տաթեւիկն ինքնասպանությունից առաջ հանել է նշանադրության մատանին եւ թողել պատուհանագոգին: Նշված հասցեում ապրող բնակիչները պատմել են, որ Տաթեւիկը նախկինում մեկ անգամ եւս ինքնասպանության փորձ է կատարած եղել, սակայն հարազատներին հաջողվել է փրկել նրա կյանքը»։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում