«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը շարունակում է հերքել, թե ինքը Սյունիքի մարզպետի պաշտոնի հավակնորդներից է: «Այդ թեմայով ինձ հետ միայն դուք եք խոսել», - երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է նա:
Սյունիքի մարզպետի թափուր մնացած պաշտոնի շուրջ ինտրիգ է ձեւավորվել, որովհետեւ ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանը լրջագույն ջանքեր է գործադրում այդ պաշտոնին վերադառնալու համար: Մարզպետի թեկնածու համարվում է նաեւ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը, բայց նա նույնպես օրեր առաջ ասել է, թե որեւէ առաջարկ չի ստացել: Իշխանության մեր աղբյուրները, չբացառելով վերը հիշատակված թեկնածություններից որեւէ մեկը, չեն բացառում նաեւ, որ կարող է մարզպետ նշանակվել անսպասելի մեկը: Բայց սրա հավանականությունը դժվար է գնահատել»։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում