«Երևանի նախկին դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Հրաչյա Բադալյանը, որը վերջերս լքեց պաշտոնը, այժմ զբաղվում է իր հոբբիով՝ հողագործությամբ:
Նա իր հայրենի Վերին Արտաշատ գյուղում հսկայածավալ այգի ունի, որտեղ, ըստ ականատեսների, հաճախ է լինում: Հողը, ինչպես ասում են, սփոփում է, բուժում, նաև հրաշալի հակադեպրեսանտ է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Բադալյանին որոշել են գործազուրկ չթողնել ու տեղավորել ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայությունում՝ որպես ծառայության պետի տեղակալ:
Նախկին դատախազը թեև չի մեկնաբանում իր հավանական նշանակման մասին լուրը, սակայն, ըստ նրա շրջապատի մարդկանց, վստահ է, որ «տաշած քարը գետնին չի մնա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: