▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախախորհրդարանի աջակից գրանցված անձը աշխատում է ոստիկանության և Սամվել Ալեքսանյանի համար

Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարել է, որ քաղաքացի Արման Արշակյանը, ով որպես Նախախորհրդարանի աջակից է գրանցվել շուրջ երկու ամիս առաջ, աշխատում է ոստիկանության և Սամվել Ալեքսանյանի համար։

 

Հայտարարության մեջ ասվում է. «Որպես Նախախորհրդարանի աջակից գրանցված քաղաքացի Արման Արշակյանը երեկ` նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պուրակում հայտարարություն է արել, որ ինքը Նախախորհրդարանի աշխատող է, սակայն դրա համար չի վճարվել:


Նախախորհրդարանի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Նախախորհրդարանը կամավորական հիմունքներով գործող ազգային-քաղաքական նախաձեռնություն է և աշխատողներ չունի, իսկ նրա անդամներն ու աջակիցներն իրենց գործունեության համար վճար չեն ստանում:


Քաղաքացի Արման Արշակյանը որպես Նախախորհրդարանի աջակից է գրանցվել շուրջ երկու ամիս առաջ: Առաջին իսկ օրերից մեզ հայտնի է եղել, որ նա աշխատում է ոստիկանության և Սամվել Ալեքսանյանի համար: Եվ երբ նա արդեն սկսեց Նախախորհրդարանի աջակիցների շրջանում Սամվել Ալեքսանյանի օգտին քայքայիչ աշխատանք կատարել, որոշում կայացվեց նրան հեռացնելու մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее