▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարությունները միավորելու առաջարկ է արվել«Ժողովուրդ»

 

«Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը անցել է խնայողության ռեժիմի: «Ժողովուրդ»-ին ՀՀ կառավարությունից լուրեր հասան, որ նա բյուջետային մեծ ծախսերից խուսափելու նպատակով առաջարկել է միավորել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու առողջապահության նախարարությունը: Ինչպես նաև՝ ՀՀ մշակույթի նախարարությունը միացնել ՀՀ սփյուրքի նախարարությանը:
 
Այս քայլով ՀՀ ֆինանսների «սուպերնախարարը» ցանկանում է կրճատել ծախսերը՝ ըստ էության արտագաղթի համար նոր խթան ապահովելով:
 
Պատկերացրեք, թե այս նախարարությունների միավորման հետևանքով քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ կմնան:
 
ՀՀ առողջապահաության նախարար Արմեն Մուրադյանը, երբ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ գիտի այս մասին, ասաց, թե տեղյակ չէ և չի ցանկանում կանխատեսում անել իր և նախարարության ապագայի վերաբերյալ»,-գրում է թերթը:

«Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը անցել է խնայողության ռեժիմի: «Ժողովուրդ»-ին ՀՀ կառավարությունից լուրեր հասան, որ նա բյուջետային մեծ ծախսերից խուսափելու նպատակով առաջարկել է միավորել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու առողջապահության նախարարությունը: Ինչպես նաև՝ ՀՀ մշակույթի նախարարությունը միացնել ՀՀ սփյուրքի նախարարությանը: Այս քայլով ՀՀ ֆինանսների «սուպերնախարարը» ցանկանում է կրճատել ծախսերը՝ ըստ էության արտագաղթի համար նոր խթան ապահովելով: Պատկերացրեք, թե այս նախարարությունների միավորման հետևանքով քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ կմնան: ՀՀ առողջապահաության նախարար Արմեն Մուրադյանը, երբ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ գիտի այս մասին, ասաց, թե տեղյակ չէ և չի ցանկանում կանխատեսում անել իր և նախարարության ապագայի վերաբերյալ»,-գրում է թերթը:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее