«Հայտնի է, որ ԱԺ-ում նիստերի ժամանակ պատգամավորների մեծ մասը դահլիճում ձանձրանում է, որից խուսափելու համար հաճախ իրենց բջջային հեռախոսներով են զբաղվում:
Պարզվում է՝ բջջային հեռախոսով խաղալու սովորություն ունի նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ողջ ընթացքում զբաղված էր իր հեռախոսով : Նա կարծես ինչ-որ մեկին հաղորդագրություն էր գրում:
Իսկ Գագիկ Բեգլարյանն էլ կողքին նստած գործընկերոջն էր ցույց տալիս բջջայինի լուսանկարները: Նա ձանձրույթից անգամ նկարում էր»:
Ուշագրավ այլ նյութեր` «Ժամանակ» թերթում