Արարադատության 2 նախկին նախարարներն այսօր զբաղեցնում են կարևորագույն կառույցների աշխատակազմի ղեկավարների պոստերը՝ կառավարության և ԱԺ: ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին, որին մի կողմից «սրբագրում» է Հրայր Թովմասյանը, մյուս կողմից` Դավիթ Հարությունյանը, հարցրինք. ծա՞նր է «Դումանյանի գլխարկը». ինչպե՞ս եք աշխատում Դավիթ Հարությունյանի հետ, ըստ չար լեզուների, նա ցանկանում է «սուպեր» լինել: «Դավիթ Հարությունյանի հետ ես մինչև կառավարություն` ԱԺ-ում էլ էի աշխատում, և լավ էինք աշխատում: Հիմա` նույնը. իրեն լավ ճանաչում ու գնահատում եմ, ամեն ինչ շատ նորմալ է»: Գրում է «Հրապարակ»-ը.
Ասում են` կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նա մատով է կանչում նախարարներին, բոլորին չէ, որ «մոտ» է թողնում Հովհաննես Արգամիչին, հասցրել է բավական բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարաձայնություններ ունենալ, Ձեզ հետ դեռ չի՞ եղել: «Դավիթ Հարությունյանն իր պարտականությունները կատարում է փայլուն, ինչպես միշտ է եղել, որտեղ որ աշխատել է»:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում