«Հրապարակ» թերթը գրում է, որ վարչապետի նշանակումից հետո ինտրիգները տեղափոխվել են կառավարության ձեւավորման դաշտ: Կուլիսներից տեղեկատվություն է հորդում տարատեսակ, հավանական ու անհավանական նախարարացուների մասին, իսկ իրականությունը դեռ չի ուրվագծվում:
«Կառավարության կազմում երեկ երկու վերանշանակում եղավ, որը պաշտոնապես Սերժ Սարգսյանի որոշելիքն էր եւ կասկածների տեղիք չէր տալիս՝ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները վերանշանակվեցին, մյուսների մասով դեռ շարունակվում են քննարկումները:
ԲՀԿ-ն սպառնում է, որ եթե իրենցից որեւէ մեկը պաշտոնով գայթակղվի, կհեռացվի կուսակցությունից, ՀՅԴ-ն չի հերքում պորտֆելների նկատմամբ ձգտումները, ՕԵԿ-ին կարծես թե պատրաստվում են դուրս մղել գործադիրից, եւ նա մտադիր է վերադառնալ ընդդիմության դաշտ, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» շարունակելու են պայքարը փողոցում:
Կառավարության հրաժարականը պահանջող քառյակի ու իշխանական պորտֆելների շուրջ այս անհամաձայնություններն էլ նախարարների նշանակման ձգձգումների գլխավոր պատճառն են»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում