Երեկ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին պատկանող, Մասիս քաղաքում գտնվող «Ռենեսանս» ռեստորանում ՀՀԿ խմբակցության անդամների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել:
168.am-ն է գրում այս մասին ու նշում, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ուղղութամբ զեյթուն է նետել, ինչին վերջինս պատասխանել է պղպեղ նետելով:
Դա ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով: Վեճը թեժացել է այն աստիճան, որ Մուրադ Մուրադյանը կանչել է իր մտերիմներին և նրանք` մոտ 30 հոգով դաժան ծեծի են ենթարկել Վահրամ Բաղդասարյանին:
Ըստ տեղեկությունների, Բաղդասարյանի վիճակը այնքան ծանր է, որ նա չի կարողանում խոսել անգամ մտերիմների հետ: Նշենք, որ ՀՀԿ-ականների այդ ամանորյա կերուխումին մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն ծեծկռտուքը տեղի է ունեցել նրա հեռանալուց հետո, երբ ՀՀԿ-ականներն իրենց ազատ են զգացել և որոշել են մի փոքր թուլանալ: