Henaran.am-ը հայտնում է, որ ՀՀԿ ԳՄ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ նիստի ընթացքում նախագահը դիտողություններ չի արել իրեն ՎՊ-ի հաշվատվությունից հետո կառավարությանը սուր քննադատության ենթարկելու համար:
-Որևէ գնահատական չի եղել, մենք քննարկել ենք մեր մեջ որոշել, թե ինչպես պետք է պահենք մեզ նման դեպքերում-,-ասել է նա ու նշել, որ որևէ մեկին անհատապես դիտողություն չի արվել, և քննադատությունների սլաքն իր դեմ չի եղել:
-Իմ անձին ուղղված ոչինչ չկար, ձեր ցանկությունը չիրականացավ, ներողություն,-ասել է Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե նախագահը հանձնարարել է այլևս չքննադատել կառավարությանը, Աբրահամյանն ասել է. Մենք քննադատելու ենք յուրաքանչյուր թերություն և դա մեր սուրբ պարտականությունն է:
Մանրամասներն Henaran.am-ի տեսանյութում