▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահ Արմեն Սարգսյանին դատի են տվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հրամանագիրը չստորագրելու համար քաղաքացին դատի է տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

 

 

 

 

 

 

 

 

 

Վարդան Կարապետյանը ՀՀ վարչական դատարան համապատասխան հայց է ներկայացրել՝ պահանջելով ստիպել ՀՀ նախագահին ընդունել իր քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիր: Նկատենք, որ այս գործով որպես պատասխանող դատարանում ներգրավվել են ՀՀ վարչապետը, ՀՀ քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

 

 

 

 

 

 

 

 

Նկատենք, որ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձը ընդամենը 16 տարեկան է, ասել է թե` ընդամենը երկու տարի է մնացել, որ նա բանակ զորակոչվի, ուստի հավանաբար դա է պատճառը, որ գործով որպես պատասխանող է ներգրավված նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее