▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նավակ ճոճողին» ծեծել են Հրանտ Մարգարյանի հրահանգո՞վ. «ՉԻ»

«Հունվարի 17-ին անհայտ անձինք հարձակվել ու ծեծել են քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին, որը բլոգոսֆերայում հայտնի է որպես «Նավակ ճոճող»:
Մեր տեղեկություններով՝ բռնությունը կատարվել է Դաշնակցության ղեկավարներից Հրանտ Մարգարյանի հրահանգով։
Այս դեպքի նախապատմությունը հետեւյալն է. դեկտեմբերի 28-ին ծանր հիվանդությունից հետո մահացավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը։ Հաջորդ օրը Վիլեն Գաբրիելյանը Ֆեյսբուքի էջում կոշտ արտահայտություններ էր արել հանգուցյալ Վահան Հովհաննիսյանի հասցեին։
Գրառումը հարուցել է դաշնակցականների վրդովմունքը։ ՀՅԴ-ում մեր աղբյուրը պատմում է, որ դրանից հետո Դաշնակցության գրասենյակում տեղի ունեցած ժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը անդրադարձել է Վիլեն Գաբրիելյանի գրառմանը եւ ասել, թե ով է այդ «Նավակ ճոճողը», էդ լակոտին մինչեւ Վահանի քառասունքը պետք է սատկացնել։ Որից հետո կարգադրել է մի քանի երիտասարդ դաշնակցականների «շանսատակ անել» Վիլեն Գաբրիելյանին»։

 

Ուշագրավ այլ նյութեր «Չորրորդ իշխանություն» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее