Արդեն տեղեկացրել ենք, որ համացանցում հայտնվել են Նատաշա Կորոլյովայի և նրա ամուսնու` Տարզանի, ինտիմ լուսանկարները և հոլովակը, որի պատճառով հայտնի երգչուհին հայտնվել էր սկանդալի կիզակետում:
Հայտնի է դարձել, որ սեքս-սկանդալից հետո Կորոլյովայի ինքնազգացողությունը վատացել է, ավելին` 41-ամյա երգչուհու մոտ նյարդային նոպա է սկսվել, ինչի պատճառով նրան տեղափոխել են հիվանդանոց:
Հատկանշականն այն է, որ այս հանգամանքը մեղմել է նախկինում Կորոլյովային քննադատած «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ Վիտալի Միլոնովին և վերջինս ասել է.
«Կինը այնքան է տանջվել... այլեւս ոչինչ չեմ ասի նրա հասցեին: Պարզաես նա պետք է խուսափի մանկական հաղորդումներում նկարահանվելուց, քանի որ բավականին տհաճ պատմություն է»:
Հիշեցնենք, որ մինչը այդ Միլոնովն առաջարկել էր Կորոլյավային զրկել Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչումից: