▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նատալյա Պոկլոնսկայա. Ղրիմի նոր սեքսուալ դատախազը

Ղրիմի Գերագույն խորհրդի կողմից ՂԻՀ-ի դատախազ նշանակված 33-ամյա Նատալյա Պոկլոնսկայային արդեն երեք օր է ինչ պաշտոնավարում է: Մինչ այդ նա աշխատում էր ՈՒԳԴ-ի դատախազ, որտեղից հեռացրել էին «դատախազության աշխատակցի երդումը խախտելու համար», ինչպես նաեւ զրկել էին «արդարադատության խորհրդական» կոչումից: 

Նշենք, որ նշանակումից հետո Նատալյա Պոկլոնսկայան եթերում Կիեւի իշխանությունն անվանել էր «մոխրից ելած  սատանաներ»: Նա նաեւ պատմել էր, որ Կիեւում ապրում էր Անկախության մայդանից ոչ հեռու, որտեղ բողոքի ցույցեր էին տեղի ունենում, եւ «կոկորդում զգում էր  այրված անվադողերի ծուխը»: Պոկլոնսկայան նաեւ հայտնել է, որ բողոքի ցույցերի մասնակիցներին կաթ էին տալիս՝ «վնասակար նյութերն օրգանիզմից հանելու համար», հայտնում է Լրագրողական հետազոտությունների կենտրոնը:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունն արդեն Նատալյային մեղադրել է պետական իշխանությունը զավթելու գործողություններին հանցակից լինելու մեջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել:  


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее