▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկդուրյանների նման թերուսները ձեր համար մտածողություն են ձեւավորում և դո՛ւք երկրորդում եք նրան...

Երեկ ես Չարենցի տարեդարձի մասին ոչինչ չեմ գրել եւ ոչ էլ բանաստեղծի որեւէ տող եմ տարածել...
Ընդհանրապես, մեր հանճարներն ափսոս են այս տարածքում երեւալու համար...
Պատճառը մեկն է:

Չարենցն, օրինակ երբեք գրավոր տեքստում չի օգտագործել «սենց», «տենց», «ընենց» բառերը: Եվ ոչ էլ Չարենցը երբեւէ դիմել է «ա»-ագրության ձեւին:
Իսկ այստեղ լիքը «բանաստեղծներ» կան, որ այդ բառապաշարն են օգտագործում...Ոչ միայն «բանաստեղծները»...ՆՈՂԿԱԼԻ Է...
Ավելին, կին-աղջիկներ կան, ովքեր իրենց գրելաձեւով սրտխառնոց են առաջացնում:
Գրում են «ջոկեցի», «ջոկում եմ»...
Բացի այդ մտածում են հայտնի կաղապարներով. մի բան ասելու համար սկսում են այսպես՝ «Փաստորեն...», կամ՝ «Ինչ եմ ուզում ասեմ»...
Ա՛յ, ոտաբոբիկներ, նարեկդուրյանների նման թերուսները ձեր համար մտածողություն են ձեւավորում եւ դո՛ւք երկրորդում եք նրան...
Եվ խոստովանեք, որ դուք էլ նույն գեղցին ու ռաբիսն եք, ինչպես փարիզյան դիմափոշով պատված գաճաճը կամ «ա»-այագրության եւ «ա»-յախոսության ռահվիրա գլխակավոր թախտաբիթին...Ոչ թե ձեզ «բանաստեղծ» ու «հրապարակախոս» երեւակայեք...

 

Լրագրող Կիմա Եղիազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее