▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նալբանդյանին կտանեն «Ֆղանս». «Հրապարակ»

 

«Մեր տեղեկություններով՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, որի 75-ամյակը կլրանա հուլիսի 26-ին, արդեն մի քանի անգամ դիմում է գրել՝ վաստակած հանգստի անցնելու համար, նրան ասել են՝ համբերի:

 

Բանն այն է, որ այդ պաշտոնը «հնուց» պահված է Էդվարդ Նալբանդյանի համար: 2017-ին, ըստ ամենայնի, նրան կրկին «Ֆղանս» կտանեն: Նոր Սահմանադրությամբ կարևորվում է ԱԳՆ ֆունկցիան, և ԱԳ նախարար-փոխվարչապետ կոնֆիգուրացիան է գործելու:

 

Նալբանդյանը չի շարունակելու գործունեությունը, այս պահին տրվում են ապագա ԱԳ նախարար-փոխվարչապետի մի քանի անուններ, ամենահավանականը՝ Վիգեն Սարգսյանն է»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее