nrnak.com-ը գրում է, որ արդեն երկար ժամանակ խոսվում է այն մասին, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը «անհետացել է». նրա գոյության մասին ոչ մի տեղեկություն չկա:
Արդեն երկու ամիս է asekose.am և nrnak.com կայքերը հետևողական հետաքննություն են սկսել Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի ու նրա գոյության մասին փաստեր գտնելու համար: Պաշտոնական դիմումներ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, տարբեր մեթոդներով փորձել են տեղեկություններ ստանալ այն քրեակատարողական հիմնարկի մասին, որում իր պատիժը կարող է կրեր դատապարտյալը: Ցավոք, յուրաքանչյուր լուսաբանման փորձ հանդիպում էր անսասան պատի, այն պատին, որը ամենայն հավանականությամբ կանգնած է ոճրագործության թիկունքում:
nrnak.com-ը փորձել է այլընտրանքային կապ որոնել՝ կապ հաստատելով քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների հետ: Արդյունքում ստացվեցին տեղեկություններ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քրեակատարողական հիմնարկում, այդ թվում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում , ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ –ում, ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ –ում, ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ –ում, մյուս հիմնարկներում նույնպես Նաիրի Հունանյան անուն ազգանանով դատապարտյալ գոյություն չունի: