Սոցիալական ցանցերում քննարկվում է, թե մեկուսարանում մահացել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ Քրեակատարողական վարչության լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը հերքեց տարածված տեղեկատվությունը:
«Այդ տեղեկատվությունը սուտ է, և հավանաբար դա գրել են հոկտեմբերի 27-ի դեպքերի տարելիցի ժամանակ, երբ ցավը կրկին վերապրել են»,- ասաց Գոռ Ղլեչյանը: