«Այսօրվանից «Բարգավաճ Հայաստանի» նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը և փոխնախագահ Վարդան Վարդանյանը մարզային այցելություններ են սկսում՝ «գույքագրելու», թե ինչ է մնացել նախկին մեծ կուսակցությունից և ովքեր են մնացել»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը` ավելացնելով. «Երեկ մեր թղթակցին նաեւ հայտնի է դարձել, որ նախօրեին կուսակցության ղեկավարությունը պայմանագիր է կնքել կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության հետ՝ կուսակցության նոր տարածքի վարձակալության համար: Հանրապետության փողոցում գտնվող ԲՀԿ կենտրոնական նոր գրասենյակի տարածքը պետության սեփականությունն է: Սա, թերեւս, բավական մեծ աջակցություն է նոր ԲՀԿ-ին, որի շարքերը, ի դեպ, նույն տեմպով շարունակվում են քայքայվել: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն այլեւս հրաժարվում է այս թեմայով մեկնաբանություններից: Նա որոշել է 1 ամիս լռել»:
Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ» թերթում