Դիտեք նաև՝
Esem.am-ը գրում է, որ զրուցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ շնորհավորելու ծննդյան տարեդարձը.
«Այնքան զբաղված եմ հարսանեկան նախապատրաստական աշխատանքներով, որ անգամ օրերն եմ մոռացել. երեկ նոր հիշել եմ, որ այսօր իմ ծնունդն է :) Կեսգիշերին առաջին շնորհավորանքն ու անակնակալ նվերը սիրելիիս՝ Վանի կողմից է եղել»:
Այն հարցին՝ ի՞նչ երազանք է պահելու տոնական տորթի մոմերը փչելիս, դերասանուհին խոստովանեց. «Իմ բոլոր ցանկություններն արդեն իրականացել են, հիմա միայն մի բան եմ ուզում՝ մայրանալ: Վստահ եմ՝ այս ցանկությունս էլ ամուսնությունից հետո կիրականանա :)»:
Խոսելով հարսանեկան նախապատրաստական աշխատանքներից՝ նա հայտնեց, որ ամեն բան վստահել են կազմակերպիչներին, իրենք հեռվից են հետևում գործին ու ժամանակին վճարումներն անում :)
«Նախապես ծրագրում էինք դրսից պատվիրել հարսանեկան զգեստը, բայց հետո փոշմանեցինք: Չարժե մի քանի ժամ շորը հագնելու համար այդքան ժամանակ ու միջոցներ ծախսել: Այն այստեղի սրահներից մեկից եմ վերցնելու»,- նկատեց Նաիրան:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում