«Շաբաթ օրը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ամուսնացել է: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում նորապսակներին օծել է Պարգև Սրբազանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նույն օրը պատգամավորը նշել է իր ծննդյան 37-ամյակը:
Ն. Կարապետյանի ամուսինը քաղաքականության հետ որևէ առնչություն չունի, ինչի համար էլ երևի որոշվել է հարսանեկան արարողությունն անցկացնել ընտանեկան միջավայրում: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները չեն մասնակցել Կարապետյանի հարսանիքին»,-գրում է թերթը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում